Quantcast
Channel: IT TREND ™ »Обзор
Viewing all articles
Browse latest Browse all 76

Mercury Elite 650 PRO ԱՍՍ-ի տեսություն itTREND.am-ից

0
0

Հայկական շուկայում երկար ժամանակ է, ինչ ներկայացված են Mercury ընկերության արտադրանքները: Այսօր մենք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը տնային և գրասենյակային ԱՀ օգտագործողների շրջանակում բավական ճանաչված UPS Mercury Elite 650 PRO-ն:

Մինչ ներկայացնելը մի քանի խոսքով պատմենք UPS-ների մասին: Ինչ է UPS-ը և ինչի համար է:

UPS-ը անխափան սնունցման սարք է: Այն օգտագործվում է անհատական համակարգիչներով աշխատանքն իր ավարտին հասցնելու համար՝ խուսափելու համակարգչի՝ հանկարծակի վերաբեռնումներից և անջատումներից: Այն թույլ է տալիս պահպանել Ձեր համակարգչի աշխատանքը 2 րոպեից մինչև ավելի երկար ժամանակով՝ կախված սարքի մարտկոցի հզորությունից:

Համակարգչի երկար ավտոմատ սնուցման համար անհրաժեշտ են հզոր մարտկոցներ և համապատասխան UPS-ներ:

Եվ այսպես, ժամանակն է ներկայացնել Ձեր ուշադրությանը Mercury Elite 650 PRO անխափան սնունցման սարքը:

Mercury Elite 650 PRO-ն դասական գծային-ինտերակտիվ (line-interactive) դասի UPS է: Նրա հզորությունը բավարար է թե՛ սովորական գրասենյակային, թե՛ սովորական տնային համակարգիչների համար:

Elite շարքի UPS-ները հուսալիորեն պաշտպանում են Ձեր համակարգիչը լարման տատանումներից նորմայի սահմաններում՝ մինչև 25% և էլեկտրաէներգիայի հանկարծակի անջատում-միացումներից:

Այս դասի UPS-ի ավտոմատ սնուցման ժամանակը կազմում է մինչ 20 րոպե (փաստացի ժամանակը կախված է մի շարք գործոններից՝ ներառյալ մարտկոցի արտադրման ժամկետը և պարունակող լիցքի չափը, լարման չափը, շրջակա միջավայրի պայմանները):

Սարքի տեխնիկական բնութագիրը՝

Դաս

Գծային-ինտերակտիվ (line-interactive)՝ ապահովող լարման թողարկման ստաբիլիզացիա

Մուտքային լարում

140Վ-300Վ

Մուտքային լարման հաճախականություն

50 Հց

Թողունակվող լարում

220В ± 5%

Թողունակվող հզորություն

390 Վտ

AVR (Automatic Voltage Regulation – Լարման ավտոկարգավորիչ)

Կա: Մուտքային լարման նորմայից ցածր 10-25% շեղման դեպքում, լարումը թողարկման ժամանակ հզորանում է 15%, իսկ 5-15% շեղման դեպքում՝ նվազում է 12%-ով:

Պաշտպանություն վերաբեռնումներից

Եթե վերաբեռնումը գերազանցում է նորմայի 110%-ը կամ 125%-ը, ապա 10 վայրկյանի կամ համապատասխանաբար 3 վայրկյանի ընթացքում ավտոմատ անջատվում է:

Փոխարկման ժամանակ

2 – 4 մվրկ.

Մարտկոց

Կապարաթթու, հերմետիկ, սպասարկում չպահանջող

Գույն

Սև

Չափսերը (լայնություն х բարձրություն х խորություն)

45.5 x 40 x 23.5 սմ

Կշիռը

5.6 Կգ

Նշում

Մատակարարվող կոմպլեկտը և սարքի արտաքին տեսքը կարող է տարբերվել վերոհիշյալ բնութագրից կամ կարող են փոփոխված լինել արտադրողի կողմից առանց հավելյալ զգուշացման:

*Mercury ապրանքանշանը պատկանում է Kobian Pte Ltd ընկերությանը, որը հիմնադրվել է 1978թ-ին: Այսօր ընկերությունն ունի մասնաճյուղեր Հնդկաստանում և Չինաստանում, ամբողջ աշխարհում ավելի քան 8 ռազմավարական նշանակություն ունեցող գրասենյակներ և ավելի քան 250 մատակարարման գլոբալ ուղիներ:

ԱՊՀ երկրներում պաշտոնական մատակարար:

«Fire Bird Distribution FZE»

PO Box 113306

Դուբայ, ՄԱԷ

Հեռախոս: +971 (0)4 298 1880

Ֆաքս: +971 (0)4 298 1884

Կայք: http://www.firebird-group.com


Viewing all articles
Browse latest Browse all 76

Latest Images

Trending Articles





Latest Images